Քաղաքական

Ո՞ր գործիչների պաշտպանն է հանդիսանում «Պատրոն Դավոյի» փաստաբանը

Այսօր պարզ դարձավ, որ կրկին ձերբակալվել է Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավոն». նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Դավիթ Գալստյանի փաստաբանն Արմեն Անդրիկյանն է։ 
Radar Armenia-ն պարզեց, որ Անդրիկյանը նաև Երևանի նախկին փոխքաղաքապետ, «Սանիթեք» ընկերությանն առնչվող քրեական գործով անցնող Վահե Նիկոյանի պաշտպանն է։

Անդրիկյանը պաշտպանում է նաև քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի շահերը, որը մեղադրվում է ուսանողներին ընդդիմության ցույցերին մասնակցելուն գումարով շահագրգռելու մեջ։

Հետևեք մեզ Telegram-ում։