Քաղաքական

Կհամագործակցենք առաքելության հետ և կաջակցենք դրա գործունեությանը. ԱԳ նախարարը՝ ԵՄ որոշման մասին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ողջունել է Հայաստան քաղաքացիական առաքելություն ուղարկելու՝ ԵՄ որոշումը։

«Ողջունում ենք ԵՄ որոշումը` ամբողջական քաղաքացիական առաքելություն ուղարկել Հայաստան։ 

Մենք պատրաստակամորեն կհամագործակցենք առաքելության հետ և կաջակցենք դրա գործունեությանը։

Առաքելությունը կնպաստի տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանն ու անվտանգությանը»,- գրել է նա «Թվիթերի» իր էջում։