Քաղաքական

Վարուժան Ներսիսյանը հանդիպել է ՄԹ միջազգային առևտրի նախարարի հետ

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Վարուժան Ներսիսյանը հանդիպել է թագավորության միջազգային առևտրի նախարար՝ Նայջել Հադլսթոնի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՄԹ նախարարի «Թվիթերի» էջում տարածված հաղորդագրությունից։ 

«Հաճելի էր հանդիպել Վարուժան Ներսիսյանին՝ քննարկելու ՄԹ և ՀՀ երկկողմ առևտրի խթանման առաջնահերթությունները։ Ակնկալում եմ շարունակել աշխատանքը՝ ի նպաստ ՄԹ այն ոլորտների, որոնք ունեն Հայաստան արտահանման ներուժ, ինչպես օրինակ տեխնոլոգիական և էներգետիկ արդյունաբերությունը»,- ասվում է նախարարի գրառման մեջ։ 

Հետևեք մեզ Telegram-ում։