Քաղաքական

Արարատ Միրզոյանը հանդիպել է Արցախի նորանշանակ ԱԳ նախարարի հետ

Հունվարի 14-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Արցախի նորանշանակ ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանի հետ:

Նախարար Միրզոյանը շնորհավորել է գործընկերոջը պատասխանատու պաշտոնին նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել իր գործունեության մեջ:

Արարատ Միրզոյանը և Սերգեյ Ղազարյանը քննարկել են Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: