Քաղաքական

ՀՀ նախագահն ստորագրել է Համբարձում Մաթևոսյանին ու Վահրամ Դումանյանին պաշտոններից ազատելու մասին հրամանագրերը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Համբարձում Մաթևոսյանին փոխվարչապետի պաշտոնից ազատելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի՝ Համբարձում Մաթևոսյանին ազատել փոխվարչապետի պաշտոնից»,- նշված է հրամանագրում:

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել նաև Վահրամ Դումանյանին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնից ազատելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Վահրամ Դումանյանին ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնից»,- ասված է հրամանագրում: