Քաղաքական

Ո՞վ կփոխարինի Արամ Վարդևանյանին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն այսօր հայտարարել է պատգամավորական մանդատը վայր դնելու մասին։ Նա դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին։

Ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի, եթե մեկ շաբաթվա ընթացքում գրավոր ետ չի վերցնում դիմումը, ապա նրա լիազորությունները կհամարվեն դադարեցված։

Մինչ այդ, Radar Armenia-ն տեղեկացավ, որ «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում հերթը 36-ամյա անկուսակցական Ռիմա Ղազարյանինն է. վերջինս աշխատում է «Վանաձոր» բ/կ-ում որպես բժիշկ։

Իսկ եթե Ղազարյանը հրաժարվի մանդատը վերցնելուց, ապա ցուցակում հաջորդը ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանն է։