Քաղաքական

«Ադրբեջանը փորձում է Լաչինի միջանցքը վիճարկելու կեղծ հիմքեր ստեղծել». Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Թվիթերի իր էջում գրել է․ 

«Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանն օգտագործել է Լաչինի միջանցքը՝ իր տարածք հակահետևակային ականներ տեղափոխելու համար։ Սա կատարյալ սուտ է: 

«Ադրբեջանը Հայաստանի օկուպացված տարածքներից վերցրել է ցամաքային ականները, տեղափոխվել Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածք՝ միջազգային գործընկերներին ցույց տալու և Լաչինի միջանցքը վիճարկելու կեղծ հիմքեր ստեղծելու համար»,- գրել է Մարուքյանը։