Քաղաքական

Զատուլինը Հայաստան չի ժամանել

Radar Armenia-ի տեղեկություններով՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության նիստի շրջանակներում Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը Հայաստան չի ժամանել։ 

ՌԴ նախագահի պատվիրակության կազմում նրա ընդգրկվելու և Հայաստան գալու առնչությամբ բազմաթիվ շահարկումներ եղան, բայց Զատուլինը այդպես էլ չի ընդգրկվել և Հայաստան չի ժամանել։ 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին Կոնստանտին Զատուլինը նամակ էր ստացել ՀՀ ԱԺ-ից, որով նրան տեղեկացրել էին, որ իր մուտքը Հայաստանի Հանրապետություն անցանկալի է։ Զատուլինը պետք է հոկտեմբերի 28-ին Հայաստան գար` մասնակցելու իր հիմնադրած «Լազարևյան ակումբի» նիստին։

Հայկ Մագոյան