Քաղաքական

Ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցի ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին

ԱԺ «Հայաստան» խմբակցությունն այսօր չի մասնակցի ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին։ Այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը նույնպես հայտարարել էր կառավարության հետ հարցուպատասխանին չմասնակցելու իրենց որոշման մասին։

Չնայած սրան, ընդդիմադիր երկու խմբակցություններն այսօր ներկա էին ԱԺ նիստերին, և մասնակցեցին քվեարկությանը։