Քաղաքական

Էրդողանը հավատում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հավատում է Հայաստանի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորմանը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։ 

Նիկոլ Փաշինյանը և Թայիփ Էրդողանը հանդիպել էին այսօր՝ Պրահայում։ Սա առաջին հանդիպումն էր Թուրքիայի և Հայաստանի միջև առաջնորդների մակարդակով 13 տարվա մեջ: 

«Մենք հանդիպում ունեցանք նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ես անկեղծորեն հավատում եմ, որ կկարողանանք հասնել մեր նպատակին՝ հիմնվելով տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունների վրա»,- ասել է Էրդողանը մամուլի ասուլիսի ժամանակ։