Քաղաքական

ՀՀ փոխարտգործնախարարը հանդիպել է Ստանիսլավ Զասի հետ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար, ՀԱՊԿ առաքելության ղեկավար Ստանիսլավ Զասը սեպտեմբերի 23-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի հետ

Կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը և տարածաշրջանում լարվածության նվազեցմանն ուղղված անհրաժեշտ համատեղ քաղաքական ու դիվանագիտական միջոցառումները:

Հիեշցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, առաքելության ղեկավար Ստանիսլավ Զասը Հայաստան է ժամանել Հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերի 13-ի արտահերթ նիստի որոշման համաձայն: Առաքելության կազմում ընդգրկված են ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչներ, որոնք կազմակերպության աշխատանքային մարմինների աշխատակիցներ են:

Առաքելության վրա դրված են ստեղծված իրավիճակի գնահատման, տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին հանգամանալից զեկույց պատրաստելու և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին առանձին շրջաններում առաջացած լարվածության թուլացման վերաբերյալ առաջարկությունների մշակման խնդիրներ: