Քաղաքական

Հայաստանի Հանրապետությունը 31 տարեկան է

Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետության անկախության օրն է:

31 տարի առաջ՝ 1991թ․ հենց այս օրը կազմակերպվեց հանրաքվե, որին մասնակցեց Հայաստանի բնակչության ավելի քան 95 տոկոսը:

Հանրաքվեի մասնակիցների 99 տոկոսից ավելին «Այո՛» ասաց անկախությանը, «Այո՛» պատասխանեց «Համաձա՞յն եք, որ Հայաստանը լինի անկախ, ժողովրդավարական պետություն ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին: 2 օր անց արդեն Հայաստանի Գերագույն Խորհուրդը, հիմք ընդունելով հանրաքվեի արդյունքները, հռչակեց Հայաստանի Հանրապետությունն անկախ պետություն: