Քաղաքական

Պահանջում են բողոքի նոտա հանձնել Բելառուսի դեսպանին

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Միութենական պետությանը ՀՀ միանալու մասին խոսքերին։

«Պատմության հեգնանքով Հայաստանի դաշնակիցը համարվող Բելառուսի բռնապետ Ալեքսանդր Լուկաշենկոն ռուսական պետական հեռուստաընկերությանը տրված իր հարցազրույցում գովաբանելով այսպես կոչված «միութենական պետության» և սեփական երկրի անկախությունը և ինքնիշխանությունը թաղելու գաղափարը, հերթական անգամ իրեն թույլ է տվել անպարկեշտ, գռեհիկ և անպատասխանատու արտահայտություններ մեր պետության և ժողովրդի ազատ կամարտահայտությամբ ձևավորված իշխանության հասցեին, ասելով մասնավորապես, որ «Հայաստանը ոչ մեկին պետք չէ»։  

Հայաստանի Հանրապետության իշխանություններից պահանջում ենք հրատապ կարգով հրավիրել ՀՀ ԱԳՆ և բողոքի նոտա հանձնել Երևանում Բելառուսի դեսպանին, զգուշացնելով նման ցինիկ պահվածքի անընդունելիության և անթույլատրելիության մասին։

Իսկ Եվրոպայի կենտրոնում գտնվող ազատասեր Բելառուսը բանտի վերածած, սեփական ժողովրդից սարսափած և օտար ուժերին ապավինած, բարոյական անկման հատակին հասած բռնապետին հարկ ենք համարում տեղեկացնել, որ ռուսական կայսերական պրոպագանդայի էկրանում ավելի պրոպագանդիստ և ավելի կայսերապաշտ երևալու մարմաջի բերումով գռեհկաբանության սահմաններն անցնելը չի կարող ուժեղացնել այն կեղծ փաստարկները, որոնցով նա ցանկանում է կերակրել ոչ միայն սեփական, այլև հայ ժողովրդին, որի հետ նա կապ չունի և չի կարող ունենալ։

Ավելին, սեփական ողորմելի իշխանությունը երկարաձգելու մղումով ստորաքարշորեն լծվելով Մոսկվայի նեոկայսերապաշտական շրջանակների սայլին, սվինների վրա նստած Բելառուսի ինքնակոչ նախագահը ցանկանում է խեղաթյուրել իրականությունը, ներկայացնելով իր կողմից սպասարկվող՝ «միութենական պետության» կեղծ գաղափարն իբր որպես լայն ժողովրդականություն վայելող ոչ միայն իր երկրում, այլև ողջ հետխորհրդային տարածքում։ Մինչդեռ իրականությունը տրամագծորեն հակառակն է՝ թե՛ Բելառուսի, թե՛ Հայաստանի, թե՛ առանց բացառության բոլոր հետխորհրդային երկրների պարագայում։ Ուստի բանականության կողմից դավաճանված և իրականության զգացումը կորցրած բռնապետին խորհուրդ ենք տալիս սեփական անպետքությունը չբարդել Հայաստանի Հանրապետության և նրա ժողովրդի վրա։

Տեղի ունեցածը ևս մեկ անգամ վկայում է, թե արժեքային, աշխարհահայացքային առումով որքա՜ն խորը անդունդ է բաժանում իր Ազատությունը և Անկախությունը բարձրագույն, անսակարկելի արժեք համարող հայ ժողովրդին և իր պետականությանն այս՝ ինքնակոչ ղեկավարների կողմից էկրաններից հորդող քարանձավային հետամնացությունից և տգիտությունից, ցինիզմից և անբարոյականությունից։

Սա ևս մեկ՝ կարևոր առիթ պետք է հանդիսանա, որպեսզի Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը գույքագրի իր ռազմավարական հաշվարկները և դրանցից բխող իրավապայմանագրային հարաբերությունները միջնադարյան հորդայի և սովետի առավել հոռի բարքերով և պատկերացումներով առաջնորդվող այնպիսի ռեժիմների հետ, ինչպիսին է պատմության աղբանոցի ճանապարհի վերջնամասին մոտեցող՝ Լուկաշենկոյի ժամանակավրեպ ռեժիմը։Պատմության հեգնանքով Հայաստանի դաշնակիցը համարվող Բելառուսի բռնապետ Ալեքսանդր Լուկաշենկոն ռուսական պետական հեռուստաընկերությանը տրված իր հարցազրույցում գովաբանելով այսպես կոչված «միութենական պետության» և սեփական երկրի անկախությունը և ինքնիշխանությունը թաղելու գաղափարը, հերթական անգամ իրեն թույլ է տվել անպարկեշտ, գռեհիկ և անպատասխանատու արտահայտություններ մեր պետության և ժողովրդի ազատ կամարտահայտությամբ ձևավորված իշխանության հասցեին, ասելով մասնավորապես, որ «Հայաստանը ոչ մեկին պետք չէ»։  

Հայաստանի Հանրապետության իշխանություններից պահանջում ենք հրատապ կարգով հրավիրել ՀՀ ԱԳՆ և բողոքի նոտա հանձնել Երևանում Բելառուսի դեսպանին, զգուշացնելով նման ցինիկ պահվածքի անընդունելիության և անթույլատրելիության մասին։

Իսկ Եվրոպայի կենտրոնում գտնվող ազատասեր Բելառուսը բանտի վերածած, սեփական ժողովրդից սարսափած և օտար ուժերին ապավինած, բարոյական անկման հատակին հասած բռնապետին հարկ ենք համարում տեղեկացնել, որ ռուսական կայսերական պրոպագանդայի էկրանում ավելի պրոպագանդիստ և ավելի կայսերապաշտ երևալու մարմաջի բերումով գռեհկաբանության սահմաններն անցնելը չի կարող ուժեղացնել այն կեղծ փաստարկները, որոնցով նա ցանկանում է կերակրել ոչ միայն սեփական, այլև հայ ժողովրդին, որի հետ նա կապ չունի և չի կարող ունենալ։
Ավելին, սեփական ողորմելի իշխանությունը երկարաձգելու մղումով ստորաքարշորեն լծվելով Մոսկվայի նեոկայսերապաշտական շրջանակների սայլին, սվինների վրա նստած Բելառուսի ինքնակոչ նախագահը ցանկանում է խեղաթյուրել իրականությունը, ներկայացնելով իր կողմից սպասարկվող՝ «միութենական պետության» կեղծ գաղափարն իբր որպես լայն ժողովրդականություն վայելող ոչ միայն իր երկրում, այլև ողջ հետխորհրդային տարածքում։ Մինչդեռ իրականությունը տրամագծորեն հակառակն է՝ թե՛ Բելառուսի, թե՛ Հայաստանի, թե՛ առանց բացառության բոլոր հետխորհրդային երկրների պարագայում։ Ուստի բանականության կողմից դավաճանված և իրականության զգացումը կորցրած բռնապետին խորհուրդ ենք տալիս սեփական անպետքությունը չբարդել Հայաստանի Հանրապետության և նրա ժողովրդի վրա։

Տեղի ունեցածը ևս մեկ անգամ վկայում է, թե արժեքային, աշխարհահայացքային առումով որքա՜ն խորը անդունդ է բաժանում իր Ազատությունը և Անկախությունը բարձրագույն, անսակարկելի արժեք համարող հայ ժողովրդին և իր պետականությանն այս՝ ինքնակոչ ղեկավարների կողմից էկրաններից հորդող քարանձավային հետամնացությունից և տգիտությունից, ցինիզմից և անբարոյականությունից։

Սա ևս մեկ՝ կարևոր առիթ պետք է հանդիսանա, որպեսզի Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը գույքագրի իր ռազմավարական հաշվարկները և դրանցից բխող իրավապայմանագրային հարաբերությունները միջնադարյան հորդայի և սովետի առավել հոռի բարքերով և պատկերացումներով առաջնորդվող այնպիսի ռեժիմների հետ, ինչպիսին է պատմության աղբանոցի ճանապարհի վերջնամասին մոտեցող՝ Լուկաշենկոյի ժամանակավրեպ ռեժիմը»։