Քաղաքական

Նոր հնարավորություն իսկական ջազի սիրահարների համար

Փետրվարի 27-ին՝ ժամը 19։00-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահում իսկական ջազի սիրահարներին սպասվում է անմոռանալի հանդիպում Ռեմի Փանոսյան ջազ տրիոյի հետ:

Ջազի հայկական ասոցիացիան, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի հետ համատեղ, ներկայացրել է Ռեմի Փանոսյան ջազ տրիոյի համերգը:

Ռեմի Փանոսյան ջազ տրիոն հիմնադրվել է 2009 թվականին Ֆրանսիայում և հասցրել է 500-ից ավել համերգներով հանդես գալ շուրջ 40 երկրում։ Խմբին աննախադեպ հաջողություն բերեց, հատկապես, տրիոյի 10-ամյակին նվիրված հոբելյանական 5-րդ ալբոմը ("In Odd We Trust")։ Այն ներառված է մի շարք նշանավոր ռադիոալիքների ալբոմների ցանկում և երկար ժամանակ առաջնորդում էր Deezer, Spotify և այլ հարթակների երաժշտացանկերը։