Մշակույթ

Նոր ցուցահանդես Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում

Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակում փետրվարի 11-ին թանգարանում կկազմակերպվի «Ավետիք Իսահակյանը և ռուս գրականությունը» խորագրով ցուցադրությունը։ Ցուցադրությանը կներկայացվեն վարպետի անձնական արխիվում պահպանվող հետաքրքիր փաստաթղթեր, լուսանկարներ, թերթեր, ամսագրեր, որոնք պատմում են Իսահակյանի և ռուս գրողների առնչությունների մասին: 
«2022-ին նշվում է Եղիշե Չարենցի 125-ամյակը, ուստի փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրը, նախատեսում ենք Իսահակյանին և Չարենցին նվիրված թատերական  բեմադրություն ներկայացնել, որում կխաղան Հենրիկ Մալյանի անվան թատոնի դերասանները: Կիրականացնենք նաև «Գրքահավաք» նախաձեռնությունը: Մենք դիմում ենք մեր այցելուներին՝ առաջարկելով տուն-թանգարան բերել գրքեր, որոնք հանձնլու ենք Զինվորի գրադարանին»,- նշում է Իսահակյանի թանգարանի տնօրեն Անժելա Խորենյանն ու հավելում՝ ամենահետաքրքիր և ամենաշատ թվով գրքեր նվիրող այցելուները թանգարանի աշխատակիցների հետ կմասնակցեն նվիրատվության արարողությանը։