Հասարակություն

Կարո Փայլանն այցելել է Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցի

Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական ​​կուսակցության» հայազգի պատգամավոր Կարո Փայլանը այցելել է Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի Սուրբ Կիրակոս եկեղեցի. «Այցելեցի Սուրբ Կիրակոս եկեղեցին, որպեսզի տեղում ստուգեմ վերանորոգման աշխատանքները»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Փալյանը։

Սուրբ Կիրակոս եկեղեցին կառուցվել է 1376թ. և համարվում է Մերձավոր Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին։

2012թ. նոյեմբերին 32 տարվա ընդմիջումից հետո եկեղեցում տեղի ունեցավ առաջին պատարագը և պսակադրությունը։

2015թ. Դիարբեքիրում թուրք-քրդական բախումների ժամանակ տեղի եկեղեցիները մեծ վնասներ են կրել, իսկ Սուրբ Կիրակոս եկեղեցին փակվել է։ Վերականգնման աշխատանքները սկսվել են 2019թ.