Միջազգային

Գերմանիան պետք է օգնի Ուկրաինային. Էստոնիայի վարչապետ

Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը Գերմանիային կոչ է արել աջակցել Ուկրաինային սահմաններում ստեղծված լարված իրավիճակում, որտեղ Ռուսաստանը կենտրոնացնում է իր տասնյակ հազարավոր զինվորներ։ «Մենք կոչ ենք անում մեր գերմանացի գործընկերներին լսել ուկրաինացիներին: Ուկրաինան օգնություն խնդրեց: Այս երկրին աջակցություն է պետք ագրեսորից պաշտպանվելու համար»,- ասել է Կալլասը գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում, որը հրապարակվել է երկուշաբթի օրը՝ հունվարի 31-ին: Էստոնիան ցանկանում է Ուկրաինային փոխանցել ինը հաուբից, որոնք ստացել է Տալլինը նախկին ԳԴՀ-ի պաշարներից։ Սակայն Գերմանիան իր համաձայնությունը չտվեց երրորդ կողմին այդ զենքի մատակարարմանը։ Կիևն իր հերթին նույնպես բազմիցս խնդրել է Բեռլինին զենք մատակարարել, սակայն գերմանական իշխանությունները մշտապես մերժել են այդ խնդրանքները: