Ֆինանսներ

ՀՀ և ԱՄՀ միջև ձեռք է բերվել համաձայնություն տնտեսական բերփոխումների աջակցման ծրագրի առաջին փուլի ավարտի վերաբերյալ

ՀՀ և ԱՄՀ միջև աշխատանքային մակարդակով ձեռք է բերվել համաձայնություն տնտեսական բերփոխումների աջակցման ծրագրի առաջին փուլի ավարտի վերաբերյալ: Ապրիլի 13-ին հրապարակվել է ՀՀ տնտեսական բարեփոխումների աջակցման ծրագրի վերաբերյալ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հաղորդագրությունը:

Նշվում է, որ ԱՄՀ-ի կողմից ավարտվել է Հայաստանի տնտեսական բարեփոխումների աջակցման ծրագրի առաջին փուլը: Կազմակերպության հայաստանյան առաքելության թիմի անդամներն արձանագրել են, որ երկրում բարձր տնտեսական ակտիվության պայմաններում առկա են նաև զգալի անորոշություններ։

Ակնկալվում է, որ 2023 թվականին աճը կդանդաղի, սակայն կշարունակի կայուն մնալ: Գնաճը կշարունակի մեղմվել, սակայն բարձր պահանջարկը, ներառյալ արտասահմանյան այցելուների տեղաշարժը և կապիտալի ներհոսքը, ռիսկեր են ստեղծում:

Տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները պետք է լինեն տնտեսական և ֆինանսական կայունության պահպանումը և բարեփոխումների շարունակականությունը՝ ավելի բարձր և ներառական աճ խթանելու համար: