Ֆինանսներ

Շվեյցարական Credit Suisse բանկի բաժնետոմսերի գներն ընկել են 63,7%-ով

Շվեյցարական RTS հեռուստաալիքի հաղորդմամբ՝ շվեյցարական «Credit Suisse» բանկի բաժնետոմսերը երկուշաբթի օրը Ցյուրիխի բորսայում սակարկությունների բացման ժամանակ էժանացել են 63,7%-ով, իսկ UBS բանկի բաժնետոմսերը նվազել են 8,77%-ով:

Մարտի 19-ին Շվեյցարիայի կառավարությունը հավանություն տվեց UBS-ի կողմից Credit Suisse-ի ձեռքբերմանը և երաշխիքներ տրամադրեց երկրի ազգային կարգավորող մարմնին՝ Credit Suisse-ի իրացվելիություն ապահովելու համար։ Գրավման գործարքի գումարը կկազմի 3,24 միլիարդ դոլար: Ավելի վաղ Credit Suisse-ը զեկույց էր հրապարակել, որով ընդունում էր ներքին վերահսկողության թուլությունը: Բանկի գործադիր տնօրեն Ուլրիխ Կյորները Bloomberg-ին տված հարցազրույցում հայտնել է հաճախորդների շարունակական արտահոսքի մասին։