Ժամանց

Իրաքում սպանվել է տիկտոկյան աստղը

Սոցցանցերի իրաքցի աստղ Գուֆրան Սավադին, որն ավելի հայտնի է որպես Ում Ֆահադ, ուրբաթ երեկոյան գնդակահարվել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադում գտնվող իր տան մոտ: Այդ մասին CNN-ին հայտնել Է Բաղդադի ոստիկանության աղբյուրը:

Հարձակումը տեղի է ունեցել Բաղդադից արևելք գտնվող Սիոն շրջանում, տեսանկարահանվել է անվտանգության տեսախցիկների կողմից և հրապարակվել սոցիալական ցանցերում: Տեսանյութում երևում է, թե ինչպես է զինված տղամարդը մոտոցիկլետով մոտենում, կրակում և տեղում սպանում Սավադիին: