Ժամանց

Բրիթնի Սպիրսը իրեն ծեծելու դեպքով դիմել է ոստիկանություն

Լաս Վեգասի ոստիկանությունը հետաքննում է բասկետբոլիստ Վիկտոր Վեմբանյամի պահակախմբի և ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսի միջև տեղի ունեցած միջադեպը, ով իբր ծեծի է ենթարկվել այն բանից հետո, երբ նա փորձել է լուսանկարվել մարզիկի հետ։ Այս մասին հինգշաբթի հայտնել է TMZ-ը։

Նրա խոսքով՝ ինքը նկատել է, որ բասկետբոլիստը դուրս է գալիս հյուրանոցից և շոյել է նրա մեջքը՝ փորձելով միասին նկարվել։ Այդ պահին, ենթադրաբար, մարզիկի թիկնապահ Դամիան Սմիթը հարվածել է Սփիրսին, ինչի պատճառով նա ընկել է։