Ժամանց

Տարանտինոն գրել է իր վերջին ֆիլմի սցենարը

Կինոռեժիսոր և սցենարիստ Քվենտին Տարանտինոն ավարտել է իր նոր և հավանաբար վերջին ֆիլմի սցենարի աշխատանքը։ Այս մասին երեքշաբթի հայտնել է «The Hollywood Reporter»-ը։ 

Սցենարը վերնագրված է «The Movie Critic»-ը և տեղի է ունենում 1970-ականների վերջին՝ Լոս Անջելեսում: Ֆիլմի գլխավոր հերոսը կին է լինելու, պարզաբանում է «The Hollywood Reporter»-ը։ Հրատարակության աղբյուրները նշում են, որ ֆիլմը կարող է նվիրված լինել ամերիկացի լրագրող և ամենաազդեցիկ կինոքննադատներից մեկին՝ Փոլին Քեյլին (1919-2001թթ.):

Նկարահանումները նախատեսվում է սկսել այս աշնանը: Մինչև այժմ Տարանտինոն ֆիլմը նկարահանելու պայմանագիր չի կնքել որևէ կինոստուդիայի հետ։