Ժամանց

Հայտնի է՝ մինչև երբ կաշխատի Windows 10 օպերացիոն համակարգը

Այս շաբաթ Microsoft-ը թողարկել է առաջին խոշոր թարմացումը Windows 11-ի համար, որը հասանելի է դարձել մոտ մեկ տարի առաջ: Դրա հետ մեկտեղ ծրագրային հսկան հաստատել է, որ OS-ի նախորդ տարբերակը ակտուալ կլինի ևս երեք տարի:

PCWorld-ի մեկնաբանությունում ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ Windows 10-ի աջակցությունը բոլոր համակարգերում կդադարեցվի 2025 թվականի հոկտեմբերի 14-ին: