Մշակույթ

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Մեկնարկել է «Եվրատեսիլ-2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչը, որում «Ժակո» երգով Հայաստանը կներկայացնի «Լադանիվան»։ 

Հայաստանյան պատվիրակը ելույթ կունենա 8-րդ համարի ներքո։ Ներկայացնում ենք այն երկրների ցանկը, որտեղից կարող եք աջակցել մեր պատվիրակին և քվեարկել:

Քվեարկելու համար հարկավոր է 08 թիվն ուղարկել ձեր երկրում առանձնացված կարճ համարին: Հայաստանից մեր պատվիրակի օգտին քվեարկել հնարավոր չէ:

Քվեարկել կարող են նաև մրցույթին չմասնակցող երկրները. հարկավոր է մուտք գործել www.esc.vote կայք: Այս ձևով արված քվեարկությունը դիտարկվելու է որպես մեկ երկրից ստացված ձայն: