Մշակույթ

Հայտնի են «Եվրատեսիլ-2024»-ի եզրափակիչ անցած առաջին 10 երկրները․ Ադրբեջանը դուրս մնաց պայքարից

Տեղի է ունեցել «Եվրատեսիլ-2024»-ի առաջին կիսաեզրափակիչը։ Եզրափակիչ են անցել 10 երկրներ՝ Խորվաթիան, Կիպրոսը, Ֆինլանդիան, Իռլանդիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Պորտուգալիան, Սերբիան, Սլովենիան և Ուկրաինան։ 

Կիսաեզրափակիչը չեն հաղթահարել Ադրբեջանը, Լեհաստանը, Ավստրալիան, Իսլանդիան, Մոլդովան։

«Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 9-ին, որտեղ ելույթ կունենա Հայաստանը՝ 8-րդ համարի ներքո։ Այս տարվա մեր պատվիրակը «Լադանիվա» խումբն է, որը ներկայացնելու է «Ժակո» երգը։ Եզչափակիչը տեղի կունենա մայիսի 11-ին։