Մշակույթ

Ֆրանսիան՝ «Մանկական Եվրատեսիլ 2023»-ի հաղթող, Հայաստանը 3-րդն է

Նիցցայում ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ 2023»-ը։ Երկրորդ տարին անընդմեջ հաղթող դարձավ Ֆրանսիայի պատվիրակը, այս տարի՝ 228 միավորով։ 

Երկրորդ տեղում Իսպանիայի ներկայացուցիչն է՝ 201 միավոր։ 

Հայաստանը ներկայացնող «Yan Girls» խումբը հանդես եկավ «Do It My Way» երգով և եզրափակեց լավագույն եռյակը։