Հայաստան

Համակարգերն աշխատում են բնականոն ռեժիմով. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ նոյեմբերի 19-ին, ժամը 16։30-ից ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերում ինտերնետային կապի խափանման  խնդիրը կարգավորվել է:

Ինտերնետային կապի վերականգնումից հետո համակարգերն աշխատում են բնականոն ռեժիմով:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերում առաջացել է ինտերնետային կապի խնդիր, ինչի հետևանքով էլեկտրոնային կառավարման համակարգերն աշխատում են խափանումներով։