Սպորտ

Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ

Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Հերթական անգամ նախագահի պաշտոնում ընտրվել է Արմեն Գրիգորյանը: Փոխնախագահներն են Սամվել Աբրահամյանը և Հրանտ Ավանեսյանը, գործադիր տնօրենը՝  Նատալյա Բունիաթյանը, գլխավոր քարտուղարը ՝  Արթուր Սեդրակյանը, գլխավոր մարզիչները՝ Գագիկ Հովհաննիսյանը (ճկասուսեր ) և Արմեն Նավասարդյանը (խոցասուսեր):

Գրիգորյանն այս պաշտոնին է 1999 թվականից: Նա 2001-2010 թվականներին եղել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար, 2007թ. ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, 2007-2012 թթ. Համաշխարհային համահայկական խաղերի կոմիտեի նախագահն էր, իսկ 2008 թ. ապրիլի 16-ին ՀՀ նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, 2010 թ. հունվարի 29-ին ազատվել է այդ պաշտոնից: 2021 թվականից ՀԱՕԿ փոխնախագահն է: