Մամուլ

Արցախի նախկին նախագահներն ու գեներալիտետը քաղաքական նոր ուժ են ձևավորում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Լուրեր են տարածում, որ Արցախի նախկին նախագահներն ու գեներալիտետն են քաղաքական նոր ուժ ձևավորում, որպեսզի առաջիկա արտահերթ ընտրություններին իշխանություն վերցնելու հայտ ներկայացնեն։

Խոսքը Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի, ինչպես նաև Լևոն Մնացականյանի, Արշավիր Ղարամյանի և մյուսների մասին է։ Ըստ մեր աղբյուրի՝ նրանք հանդես չեն գալու իրենց դեմքով։ Արդեն սկսվել են քաղաքական կոնսուլտացիաները»։