Միջազգային

Բելառուսը կմիանա Ռուսաստանին ոչ ռազմավարական միջուկային զենքի կիրառման փորձարկման զորավարժություններին

Բելառուսը կմիանա Ռուսաստանին ոչ ռազմավարական միջուկային զենքի կիրառման փորձարկման զորավարժությունների երկրորդ փուլում. այս մասին հայտնել է Վլադիմիր Պուտինը։

Պուտինն ու Լուկաշենկոն արդեն տվել են համապատասխան հանձնարարականները պաշտպանության նախարարություններին և գլխավոր շտաբներին։