Միջազգային

ԱՄՆ դեսպանը մեկնել է Ռուսաստանից

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը չի մասնակցի նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալությանը։ ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ժամանակավորապես մեկնել է Ռուսաստանից։

«Այո, որքան գիտենք, դեսպան Թրեյսին որոշակի ժամանակով մեկնել է Ռուսաստանից։ Այդ մասին մեզ տեղեկացրել են ԱԳՆ-ից․ որոշ ժամանակ առաջ դեսպաններ հրավիրելու հարցը վերջնականապես որոշվել է»,- ասել է Ռյաբկովը։ RBC-ի փոխանցմամբ՝ Լին Թրեյսին մեկնել է անձնական ուղևորության և ծրագրում է ավելի ուշ վերադառնալ Մոսկվա։ Ժամանման ժամկետ չի նշվում։