Միջազգային

Էրդողանը բանակցություններ է վարել «Համաս»-ի առաջնորդի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «Համաս»-ի քաղբյուրոյի նախագահ Իսմայիլ Հանիյի հետ քննարկել է Գազայում հակամարտությունը և բռնությունը դադարեցնելու ջանքերը:

Նրա խոսքով՝ իրենք բարձր են գնահատում «Համաս»-ի կողմից միջնորդներից ստացված զինադադարի առաջարկը:

«Մենք ընդգծել ենք, որ Իսրայելը նույնպես պետք է քայլեր ձեռնարկի մշտական ​​հրադադարի համար։ Ես կոչ եմ անում բոլոր կողմերին, հատկապես արևմտյան երկրներին, անհրաժեշտ ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ հրադադարի հասնելու հարցում»,- ասել է Էրդողանը: