Միջազգային

Մեդվեդևը սպառնացել է միջուկային զենքով հարվածել ԱՄՆ-ին, Ֆրանսիային ու Բրիտանիային

Ռուսաստանի գլխավոր շտաբի նախապատրաստումը հրթիռային կազմավորումներով վարժանքներին պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանը պետք է պատրաստ լինի դիմակայել Արևմուտքին, եթե նա հակամարտության մեջ մտնի Ուկրաինայում․ «Telegram»-ում գրել է ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Եթե արևմտյան երկրներն իրենց զորքերն ուղարկեն Ուկրաինա, նրանք ուղղակիորեն պատերազմի մեջ կմտնեն։ Ռուսաստանը ստիպված կլինի պատասխանել դրան և, ավաղ, ոչ նախկին Ուկրաինայի տարածքում»,- հավելել է Մեդվեդևը։ «Այդ պատճառով այսօր գլխավոր շտաբը սկսել է վարժանքների նախապատրաստումը, ներառյալ՝ ոչ ռազմավարական միջուկային զենքի պատրաստման և օգտագործման գործնական փորձարկումները», - ասել է նա։