Միջազգային

Չինաստանի նախագահը Պաղեստինի պետության ստեղծման կոչ է արել

«Պաղեստինա-իսրայելական հակամարտությունը մեր մտահոգության առարկան է։ Հիմնարար լուծում կլինի անկախ պաղեստինյան պետության ստեղծումը», - գրել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ֆրանսիական «Le Figaro»-ի սյունակում՝ Ֆրանսիա այցի ֆոնին։ Սին նշել է, որ պատմությունը ցույց է տալիս, որ «մշտական անկայունությունը» հիմնականում կապված է ՄԱԿ-ի բանաձևերի չկատարման, ինչպես նաեւ «երկու պետությունների սկզբունքի էրոզիայի և Մերձավոր Արեւելքում խաղաղության գործընթացից շեղման հետ»:

Սյունակը հրապարակվել է ՉԺՀ նախագահի Ֆրանսիա կատարած այցի ֆոնին։ Նրա կարծիքով՝ երկրները պետք է ամրապնդեն համագործակցությունը, որպեսզի նպաստեն Մերձավոր Արևելքում խաղաղության վերականգնմանը։