Միջազգային

Արաբական երկրներն այլևս չեն բացառում Գազայում խաղաղապահ ուժերի տեղակայումը

Արաբական երկրները մեղմացրել են իրենց դիրքորոշումը և այլևս չեն բացառում Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափում բազմազգ խաղաղապահ ուժեր տեղակայելու հնարավորությունը՝ որպես տարածաշրջանում հետկոնֆլիկտային կարգավորման մի մաս։ Այդ մասին հայտնում է բրիտանական Financial Times թերթը՝ հղում անելով արաբ դիվանագետների, որոնց անունները չեն նշվում։