Միջազգային

«ԱՄՆ-ն չի ձգտում զսպել Չինաստանի զարգացումը». Բլինքեն

Վաշինգտոնը չի ցանկանում փոխել չինական պետական կառուցվածքը և չի ձգտում զսպել Չինաստանի զարգացումը․ այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ Պեկինում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հանդիպման ժամանակ։

«ԱՄՆ-ն չի ձգտում նոր սառը պատերազմի, մտադիր չէ փոխել չինական համակարգը, չի ցանկանում զսպել Չինաստանի զարգացումը, մտադիր չէ դաշինքների միջոցով դիմակայել Չինաստանին և հակամարտության մեջ մտնել ՉԺՀ-ի հետ», - Բլինքենի խոսքը մեջբերում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը: