Միջազգային

«Ռուսաստանը ՆԱՏՕ-ին չի սպառնում». Շոյգու

«Ռուսաստանը պլաններ չունի և երբեք չի ունեցել հատուկ ռազմական գործողության ժամանակ հարձակվել Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) երկրների վրա․ նա պարզապես պաշտպանում է իր ժողովրդի շահերը պատմական տարածքներում»․ ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) մասնակից երկրների ՊՆ նախարարների համաժողովում։ 

«Ռուսաստանը երբեք չի սպառնացել ՆԱՏՕ-ին։ Դաշինքի պետությունների վրա հարձակվելու՝ ո՛չ աշխարհաքաղաքական, ո՛չ ռազմական շահեր ունենք։ Մենք պարզապես մեր պատմական տարածքներում պաշտպանում ենք մեր մարդկանց», - ընդգծել է Շոյգուն։