Միջազգային

Շոյգուն պաշտոնանկ է արել կոռուպցիայի մեղադրանքով կալանավորված ՊՆ փոխնախարարին

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թիմուր Իվանովին ազատել է փոխնախարարի պաշտոնից, ՏԱՍՍ-ին հայտնել է գերատեսչության աղբյուրը։

«Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի հրամանով Թիմուր Իվանովն ազատվել է դաշնային պետական ​​քաղաքացիական ծառայության ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասել է գործակալության զրուցակիցը։