Միջազգային

Մեկուկես ժամ հեռախոսով. ինչի՞ մասին են խոսել Մակրոնն ու Ռաիսին

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել։ Կողմերը զրուցել են 90 րոպե, գրում է իրանական IRNA գործակալությունը։

Բանակցությունների ընթացքում Մակրոնն ընդգծել է, որ Փարիզը մտադիր է համագործակցել Թեհրանի հետ, ասել է Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին։

Նախագահները քննարկել են նաև երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման ուղիները։ Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել հակաիրանական պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցությունները։