Միջազգային

Կոլումբիայում ավիավթարից 40 օր անց ողջ են գտել չորս երեխայի

Կոլումբիայում ավիավթարից 40 օր անց հայտնաբերվել է չորս երեխա, որոնք ողջ են մնացել և ապրել են ջունգլիներում։

Ամենափոքրը 11 ամսական է, ամենամեծը՝ 13։ Նրանց գտել են նիհարած, ջրազրկված և միջատների կողմից խայթված, բայց առանց լուրջ վնասվածքների: Ենթադրվում է, որ նրանք սննդամթերք են գտել, որը փրկարարները նետել են ուղղաթիռներից։ Նրանք չորս եղբայրներ են։ 

Տղաներն անհետացել էին մայիսի 1-ի ավիավթարից հետո: Ինքնաթիռի շարժիչը խափանվել էր, և օդաչուն հասցրել էր այդ մասին հայտնել կարգավարներին՝ նախքան կարծանվելը։

Ինքնաթիռը հայտնաբերվել էր երկու շաբաթ անց։ Վթարի վայրում փրկարարները գտել էին մահացած մեծահասակների երեք դի: Երեխաներին տեղում չէին հայտնաբերել։