Միջազգային

Գալուզինը և Բյուլբյուլօղլուն քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարները

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն այսօր կայացած հանդիպմանը քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարները։
 
Զրույցի ընթացքում քննարկվել են նաև Բաքվի և Մոսկվայի միջև համագործակցության զարգացման ընթացիկ հարցեր։

Շոշափվել են նաև տարածաշրջանային մի շարք արդիական հարցեր, այդ թվում՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարները՝ Ադրբեջանի, Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածություններին համապատասխան։