Միջազգային

Վրաստանն Ուկրաինային գեներատորներ կմատակարարի

Վրաստանի կառավարությունը որոշել է հումանիտար օգնության շրջանակում էլեկտրաէներգիայի գեներատորներ ուղարկել Ուկրաինա։ Այս մասին ուրբաթ օրը հայտնել են Վրաստանի կառավարությունում։

«Վարչապետի Իրակլի Ղարիբաշվիլիի հանձնարարությամբ էկոնոմիկայի նախարարությունը կգնի գեներատորներ, այնուհետ դրանք կուղարկվեն մեր ուկրաինացի ընկերներին»,- ասել է Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Ռևազին Ջավելիձեն։