«Երևանի ինքնիշխան իրավունքն է զորքեր չուղարկել ՀԱՊԿ զորավարժություններին». ՌԴ ԱԳՆ
Միջազգային
29 Սեպտեմբերի 2022, 17:37ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արդյունավետ և բեղմնավոր է համարել Մոսկվայի և Երեւանի համագործակցությունը ՀԱՊԿ շրջանակներում: Ըստ Զախարովայի՝ պաշտոնական Երևանի սուվերեն իրավունքն է զորքեր չուղարկել ՀԱՊԿ զորավարժություններին՝ Ղազախստան, հաշվի առնելով ներկա իրադրությունը և ՀՀ զինված ուժերի իրավիճակը։
«Մենք աջակցում ենք եռակողմ հայտարարությունների ամբողջական ու անքննարկելի կատարմանը։ Մոսկվան հանդես է գալիս եռակողմ հայտարարությունների ամբողջական կատարման օգտին: Չի կարելի իրական եռակողմ պայմանավորվածությունները փոխարինել ինչ-որ երևակայական բանով»,-նշել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ճեպազրույցի ժամանակ:
Հետևեք մեզ Telegram-ումՆմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն