Միջազգային

Ռուսաստանցիների մոբիլիզացիան և փախուստը կարող են փլուզել տնտեսությունը

ՌԴ նախագահ Պուտինի կողմից «մասնակի մոբիլիզացիա» հայտարարվելուց յոթ օրվա ընթացքում ռուսաստանցիների զգալի արտահոսք է տեղի ունեցել, որոնք փորձում են խուսափել զորակոչից: Թեև ստույգ թվերը հայտնի չեն, դրանք, հավանաբար, գերազանցում են 2022 թվականի փետրվարին՝ պատերազմի սկզբում, ՌԴ բանակի թիվը։ 

Պետք է հիշել, որ️ նրանք, որոնք փորձում են լքել Ռուսաստանը, գլխավորապես միջին խավից են՝ լավ մասնագիտությամբ ու կրթությամբ։ 

Հաշվի առնելով մոբիլիզացիայի ենթակա պահեստազորայինների առկայությունը, երկրում աշխատուժի կրճատումը և «ուղեղների արտահոսքը»՝ այս մասնակի մոբիլիզացիան ծանր ազդեցություն կունենա ռուսական տնտեսության վրա։