Տեսակետ

Իսրայելական հենակետը Ադրբեջանն է, ու դա գաղտնիք չէ. Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Իսրայելը Գազայում «խրվել» է: Փաստացի իրականացնում է կոտորած, ցեղասպանություն, բայց որևէ կերպ չի կարողանում լուծել ՀԱՄԱՍ-ի հարցը: Իրանին խոշոր կոնֆլիկտի մեջ ներքաշելը Իսրայելի համար դարձել է ՄԻԱԿ ելքը:

Հակառակ պարագայում, առնվազն քաղաքական իմաստով, Իսրայելը խեղդվում է իր հեղած պաղեստինյան արյան մեջ: 

Թել Ավիվը մոբիլիզացնելու է աշխարհով մեկ իր ազդեցության բոլոր ռեսուրսները՝ Իրանին խոշոր ու բաց կոնֆլիկտ պարտադրելու համար: Սա նշանակում է, որ այդ ռեսուրսները գործադրվելու են նաև Կովկասի ուղղությամբ: Իսկ այդ առումով, իսրայելական հենակետը Ադրբեջանն է, ու դա գաղտնիք չէ»: