«Չելսին» բոնուս կստանա Էդեն Ազարի տրանսֆերից՝ մադրիդցիների՝ ՉԼ-ի եզրափակիչ դուրս գալու համար:
Ինչպես հայտնում է թե Telegraph-ը, չնայած նախորդ մրցաշրջանի վերջում Ազարի՝ «Ռեալի» հետ պայմանագրի վաղաժամկետ դադարեցմանը, բելգիացու՝ «Չելսիից» տեղափոխվելու պայմանները մնում են ուժի մեջ:
Այսպիսով, այս մրցաշրջանում «Ռեալի»՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալու համար «ազնվականները» կստանան մոտ 5 միլիոն ֆունտ ստերլինգ բոնուս:
Էդեն Ազարը «Ռեալ» է տեղափոխվել «Չելսիից» 2019 թվականի ամռանը 115 միլիոն եվրոյի դիմաց՝ առանց բոնուսների:
2023-ի հոկտեմբերին՝ մադրիդյան ակումբի հետ պայմանագիրը վաղաժամկետ դադարեցնելուց մի քանի ամիս անց, բելգիացին հայտարարել էր կարիերան ավարտելու մասին։