Սպորտ

«Բարսելոնայի» երկրպագուները հայհոյել են Դեմբելեին և ՊՍԺ-ի ֆուտբոլիստների հանգիստը խանգարել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Բարսելոնայի» երկրպագուները Չեմպիոնների լիգայի խաղից առաջ անհանգստացրել են ՊՍԺ-ի ֆուտբոլիստներին:

Ինչպես հաղորդում է El Chiringuito TV-ն, գիշերը կատալոնական ակումբի երկրպագուները հրավառություն են սկսել հյուրանոցի պատուհանների տակ, որտեղ գիշերել են ՊՍԺ-ի ֆուտբոլիստները: Diario Sport-ը նշում է, որ նման կերպ են իրենց պահել նաև ՊՍԺ-ի երկրպագուները Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղից առաջ, որը կայացել է Փարիզում:

Բացի այդ, «Բարսելոնայի» մի քանի տասնյակ երկրպագու հայհոյանքներ են հնչեցրել ՊՍԺ-ի հյուրանոցի մոտ: Դրանցից շատերն ուղղակիորեն ուղղված են եղել Ուսման Դեմբելեին, ով ամռանն է հեռացել կատալոնական ակումբից և բուռն է տոնել «Բարսայի» դարպասը խփած գնդակը թիմերի միջև առաջին խաղում:

«Բարսելոնայի» և ՊՍԺ-ի միջև պատասխան հանդիպումը կկայանա այսօր: Առաջին խաղն ավարտվել է Չավիի թիմի հաղթանակով՝ 3:2 հաշվով: