Սպորտ

«Լիվերպուլը» հետաքրքրված է Կովաչի ծառայություններով

«Լիվերպուլը» Նիկո Կովաչին դիտարկում է գլխավոր մարզչի թեկնածուների թվում:

Daily Mail-ի տեղեկություններով՝ խորվաթ մարզչի ներկայացուցիչները «մերսիսայդցիների» հետ քննարկել են Կովաչի մարզչական կարիերան շարունակելու հնարավոր տարբերակները Լոնդոնում կայանալիք հանդիպման ժամանակ: Մարզչի ծառայություններով հետաքրքրված են նաև Բունդեսլիգայի մի քանի ակումբներ։

Նշվում է, որ այս պահին «Լիվերպուլն» ուսումնասիրում է Յուրգեն Կլոպին փոխարինող հնարավոր թեկնածուներին: Ակումբը պաշտոնական բանակցություններ չի սկսել մասնագետներից ոչ մեկի հետ, սակայն մերսիսայդցիների գլխավոր մարզչի պաշտոնում հաջորդ մրցաշրջանում ֆավորիտ է համարվում Ռուբեն Ամորիմը, որը գլխավորում է «Սպորտինգը»:

Նշենք, որ Կովաչի վերջին աշխատավայրը «Վոլֆսբուրգն» է եղել։ Խորվաթը ակումբից հեռացել է մարտին՝ 2024 թվականի սկզբից ի վեր 10-խաղյա առանց հաղթանակների շարքից հետո: