Սպորտ

«Բայերը» կրկնել է անպարտելիության շարքի «Յուվենտուսի» ռեկորդը

«Բայերը» կրկնել է 21-րդ դարում Եվրոպայի թոփ-10 լիգաներում առանց պարտության հանդիպումների քանակի ռեկորդը:

Չավի Ալոնսոյի թիմը չի պարտվում 43 խաղ անընդմեջ: 2011/12 մրցաշրջանում նույնքան խաղ առանց պարտության է անցկացրել Թուրինի «Յուվենտուսը»։

Ապրիլի 14-ին լևերկուզենցիներն առաջին անգամ դարձան Գերմանիայի չեմպիոն. «Բայերը» անհասանելի էր մրցակիցների համար «Վերդերի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (5:0):