Սպորտ

Բելինգհեմը կրկին կսկսի գոլեր խփել. Անչելոտի

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է «սերուցքայինների» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի խաղի մասին․

«Բելինգհեմը կրկին կսկսի գոլեր խփել։ Ճիշտ չէ, որ նա իջեցրել է իր խաղամակարդակը։ Նա պարզապես սկսեց ավելի քիչ գոլ խփել, քան նախկինում, բայց դա (մեծ թվով գոլերն) անսպասելի էր։ Նա նախկինի պես գերազանց է կատարում իր աշխատանքը», - Անչելոտիի խոսքը մեջբերել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Բելինգհեմը «Ռեալ» է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից»՝ անցած ամռանը, 103 մլն եվրոյի դիմաց: Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը «սերուցքայինների» կազմում անցկացրել է 33 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 20 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: